«Մեծ սաղավարտի» մրցումների 21-ակիա չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնվելը: Նադալը «Ռեալի» հավատարիմ երկրպագուն է.
«Այդ հաղթանակն անհավանական էր, գրավիչ, անմոռանալի նրանց համար, ովքեր երկրպագում են «Ռեալին» և սիրում են ֆուտբոլ: Բայց այն նաև շատ դաժան էր «Մանչեսթեր Սիթիի» համար: Ես որպես մարզիկ գիտեմ, թե որքան դժվար է այսպես պարտվելը»,- Նադալի խոսքերն է փոխանցում Marca-ն: