Ժերար Պիկեն մրցաշրջանի մնացած խաղերում չի կարողանա օգնել «Բարսելոնային»։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ 35-ամյա պաշտպանի մոտ ձախ ազդրի մկանային խնդիր է։
Diario Sport-ը մանրամասնում է, որ առողջական խնդիրների պատճառով Պիկեն այլևս չի խաղա այս մրցաշրջանում։ Կապտանռնագույնները պետք է հանդիպեն «Բետիսին», «Սելտային», «Խետաֆեին» ու «Վիլյառեալին»։
Հիշեցնենք՝ Լա լիգայի «Բարսելոնայի» ու «Մալյորկայի» միջև խաղի (2-1) 28-րդ րոպեին Պիկեն փոխարինվեց վնասվածքի պատճառով։