«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտիին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, հայտնում է Football Italia-ն:
«Ռեալն» ապացուցեց, որ խաղերը երբեք չեն ավարտվում: Կարևոր է բնավորությունը և անհատականությունը, ինչպես նաև տեխնիկան և ֆիզիկական ուժը: Կառլոն մոդայիկ մարզիչ չէ, բայց մոդան անցնում է, իսկ դասականը` մնում»,- ասել է Ալեգրին:
Նա նշել է նաև պատասխան խաղում մրցավարության մակարդակը. «Ուզում եմ գովել Օրսատոյին, նա գլուխ հանեց խաղից: Ինձ համար նա լավագույն մրցավարն է»,- ավելացրել է Ալեգրին։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» ընդհանուր 6:5 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: