Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոնաթան Վուդգեյթը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև խաղը (3-1).
«Սա հնարավոր չէ բառերով նկարագրել: Ֆենոմենալ ֆուտբոլ «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» կողմից: Ինչպիսի՜ խաղ էր: Սա, թերևս, լավագույն էր, որ ես երբևէ տեսել եմ: «Ռեալի» կողմից անհավանական ելույթ էր»,- Վուդգեյթի խոսքերն է փոխանցում BBC-ն: