ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկը, որով նա խփել է իր կարիերայի 500-րդ գոլը, աճուրդում վաճառվել է ավելի քան 400 հազար եվրոյով։ Այդ մասին հայտնում է Marca-ն։
«Բարսելոնայում» հանդես եկող Լիոնել Մեսսին 500-րդ գոլը խփեց 2017 թվականի ապրիլի 23-ին Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Լա Լիգայի արտագնա խաղում։
Արգենտինացու այդ գոլը հաղթական էր։ Գնդակը խփելուց հետո Մեսսին հանել է մարզաշապիկը և ցույց տվել մարզադաշտում ներկա հանդիսականներին։
«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը հեռացել է «Բարսելոնայից» 2021 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով միանալով ՊՍԺ-ին։