«Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Յիերոն խոսել է մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին:
«Բենզեման հիանալի ֆուտբոլիստ է: Նրա վրա մեծ պատասխանատվություն է ընկած: Մենք բոլորս դա գիտենք, բայց որոշումը կայացնում են նրանք, ովքեր հանձնում են մրցանակը: Ես «Ոսկե Գնդակը» կտայի Բենզեմային»,- Յիերոյի խոսքերն է փոխանցում El Herldo-ն:
Բենզեմայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Ֆրանսիացին 11 տարի է հանդես է գալիս մադրիդյան ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը Պրիմերայի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 26 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: