«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից:
«Ես եկել եմ «Բարսելոնա» խաղալու: Ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում և գալիք տարիներին լինել թիմի կարևոր մասը:
Բնական է, որ Բարսելոնայում լուրջ մրցակցություն կա հիմնական կազմում տեղի համար։ Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում»,- As-ին ասել է Մեմֆիսը։
Նիդեռլանդացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել այս մրցաշրջանից առաջ՝ ազատ գործակալի կարգավիճակով։