«Ռեալը» կարող է երկարաձգել պայմանագիրը բրազիլացի պաշտպան Մարսելոյի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Մարսելոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական ակումբը ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը:
Ավելի վաղ Մարսելոն դարձել էր «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը և հայտնել է, որ ցանկանում է հետագայում էլ հանդես գալ մադրիդյան ակումբում:
Մարսելոն 2007 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: