Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Խորվաթ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառը։ Այդ մասին գրում է իսպանական As-ը։
Աղբյուրը նշում է, որ խաղացողը նոր պայմանագրի ավարտից անմիջապես հետո կավարտի կարիերան։ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի ամառվանից։
Այս մրցաշրջանում 36-ամյա խորվաթն անցկացրել է 39 խաղ։ Ֆուտբոլիստը դարձել է երեք գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: