«Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբը» կարող է վաճառել կիսապաշտպան Տոնի Կրոսին և երկու կիսապաշտպանի ձեռք բերել՝ Օրելյեն Տչուամենիին («Մոնակո») և Պոլ Պոգբային («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հիշեցնենք՝ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան այս մրցաշրջանում այլևս չի խաղա ՄՅՈՒ-ի կազմում, քանի որ վնասվածք է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղում, իսկ հունիսին ազատ խաղացողի կարգավիճակում կհեռանա անգլիական թիմից: