Լրագրող Ադրիեն Գրենյեն հայտնել է, որ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ըստ աղբյուրի՝ երիտասարդ հոլանդացին մտադիր չէ լքել «Բարսելոնայի» ճամբարը։ Ավելի վաղ նրա հայրը ևս հաստատել էր, որ իր որդին չի փոխի ակումբը։
Ֆուտբոլիստն ամեն ինչ կանի, որպեսզի նոր մրցաշրջանը սկսի ներկայիս ակումբում։
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ Ամստերդամի «Այաքսից»: