Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիթ Ալաբան խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ դիմակայության մասին։
«Վերջին շրջանում չեմ շփվել Գվարդիոլայի հետ, սակայն շատ ուրախ եմ, որ նորից հանդիպելու եմ Պեպին։ «Բավարիայում» հիանալի հարաբերություններ եմ ունեցել նրա հետ, և շատ լավ համատեղ աշխատանք ենք կատարել, բայց այս անգամ ստիպված եմ վրդովվեցնել նրան»,- ավստրիացու խոսքերն է մեջբերում Bild-ը։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 26-ին Մանչեսթերում։