Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն կարևոր տեղեկություն է տարածել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերաբերյալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա ֆուտբոլիստը շուտով կերկարաձգի պայմանագիրը «սերուցքայինների» հետ։
Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչեւ 2023 թվականի ամառ։ Ինքը՝ Մոդրիչը, ցանկանում է մնալ ներկայիս ակումբում։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Մոդրիչը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։