Կիլիան Մբապեն դեռ վերջնական ընտրություն չի կատարել ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» միջև։
Այժմ ֆրանսիացի հարձակվողի ընտանիքը գտնվում է Դոհայում և բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի շուրջ։ Ֆրանսիական ակումբը լավատես է և կարծում է, որ կկարողանա կարճաժամկետ պայմանագրի շուրջ բանակցել հարձակվողի հետ։
Մբապեի ընտանիքի Դոհա ուղևորությունը վաղուց էր նախատեսված։ Երկուշաբթի օրվանից Քաթարի մայրաքաղաքում է նաև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, Մբապեի ընտանիքը բանակցություններ կվարի նաև Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ և բանակցությունների հիմնական թեման կլինի իմիջային իրավունքները։
Մբապեի ընտանիքը պլանավորում է պայմանագրերի վերջնական նախագծեր ստանալ ՊՍԺ-ից և Մադրիդի «Ռեալից», և միայն դրանից հետո Կիլիանը կկայացնի վերջնական որոշումը։