Եվրոպական մի քանի թոփ ակումբներ հետաքրքրված են «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիով։
Կատալոնացիների 17-ամյա կիսապաշտպանին հավակնում են «Լիվերպուլը», «Բավարիան» և ՊՍԺ-ն։
Հաղորդվում է, որ անգլիական ակումբը ակտիվացրել է խաղացողին ձեռք բերելու ջանքերը այն լուրերի ֆոնին, որ նա դեռևս համաձայնության չի եկել «բլաուգրանայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գավին մերժել է «Բարսայի» առաջարկները, քանի որ նրան չեն բավարարում պայմանները։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրում 50 միլիոն եվրոյի չափով ազատման կետ է նախատեսված։