ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի բացառել, որ կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն։
«Ես դեռ չեմ որոշել, դա բոլորը գիտեն։ Դեռ մտածում եմ, կան նոր կետեր և կան բազմաթիվ նյուանսներ, որոնք պետք է հաշվի առնել։ Եթե ես արդեն որոշում կայացնեի, կհայտարարեի։ Հնարավո՞ր է երկարաձգել պայմանագիրը և շարունակել խաղալ ՊՍԺ-ում։ Այո՛, իհարկե»,- ասել է խաղացողը Amazon Prime Video-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն Մբապեին կառաջարկի ավագի թևկապը՝ նրան թիմում պահելու համար։
Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
























































