«Միլանը» շարունակում է բանակցել «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ, ում պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ամռանը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։
«Ռոսոներիները» պատրաստ են խաղացողին առաջարկել պայմանագիր չորս մրցաշրջանի համար՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Օրիգիին համոզել է մնալ ակումբում մինչև ամառ, երբ բելգիացին ցանկանում էր հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Օրիգին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2014 թվականից՝ տեղափոխվելով «Լիլից»: Բելգիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է երեք հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: