Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պաճառով Հայաստանի հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մանրամասներն՝ այստեղ։
Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։
MLS-ի 4-րդ տուրի շրջանակում «Կոլամբուս Քրյուն» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «ՆՅ Ռեդ Բուլի» հետ արտագնա խաղում։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։