Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականը մարզական հավաքը սկսել է հետևյալ կազմով:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո — «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հենրի Ավագյան — «Նորավանք»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Արման Հովհաննիսյան — «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո — «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան — «Ուրարտու»
Գևորգ Ղազարյան — «Փյունիկ»
Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն մարտի 21-ին՝ կեսօրից հետո: Վաղը՝ մարտի 22-ին, Երևան կժամանեն Հայաստան Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը և Սարգիս Ադամյանը։
Մեր թիմն առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ ժամը 18:00-ին:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։