Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր 22 ֆուտբոլիստների։
Դարպասապահներ
Սերգեյ Միքայելյան — «Փյունիկ»
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Արման Ղազարյան — «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան — «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Անտոնի Կազարյան — «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)
Սերգեյ Կոչկանյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան — «Նորավանք»
Դարոն Իսկենդերյան — «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան — «Նոա»
Արմեն Հովհաննիսյան — «Զիմբրու» (Մոլդովա)
Նշվում է, որ հրավիրված ֆուտբոլիստներից հավաքին չի միացել միայն Երջանիկ Ղուբասարյանը, ով Երևան կժամանի վաղը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը նախապատրաստվում է ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա մարտի 29-ին սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։