Իսպանական «Կադիսի» ֆեյսբուքյան էջը հերթական հայերեն գրառումն է արել՝ անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին։
«Այսօր ձեզ նվիրում ենք մեր հզոր մարտիկի՝ Վատոյի նոր պաստառը»,-ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք՝ Լա Լիգայի 29-րդ տուրում այսօր՝ մարտի 20-ին, «Կադիսը» կընդունի «Վիլյառեալին»։ Խաղի սկիզբը Երևանի ժամանակով 19։15-ին է։