Transfermarkt պորտալը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների/հարձակվողների տասնյակը։ Այս ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։
Թոփ-10-ն այս տեսքն ունի․
-Խվիչա Կվարացխելյա (Վրաստան, «Ռուբին»)-16 մլն եվրո
-Դանիիլ Լեսովոյ (Ռուսաստան, Մոսկվայի «Դինամո»)-5 մլն եվրո
-Միխայիլ Մուդրիկ (Ուկրաինա, Դոնեցկի «Շախտյոր»)-4 մլն եվրո
-Անդրեյ Մոստովոյ (Ռուսաստան, «Զենիթ»)-3 մլն եվրո
-Ժալոլիդդին Մաշարիպով (Ուզբեկստան, «Ալ-Նասր»)-3 մլն եվրո
-Դենիս Չերիշև (Ռուսաստան, «Վալենսիա»)-3 մլն եվրո
-Անտոն Զինկովսկիյ (Ռուսաստան, «Կռիլյա Սովետով»)-2,8 մլն եվրո
-Զուրիկո Դավիթաշվիլի (Վրաստան, Տուլայի «Արսենալ»)-2,5 մլն եվրո
-Տիգրան Բարսեղյան (Հայաստան, «Սլովան»)-2,5 մլն եվրո
-Իվան Պետրյակ (Ուկրաինա, «Ֆեհերվար»)-2 մլն եվրո։