ՀՊԼ 18-րդ տուրում «Նորավանքն» ընդունել էր ԲԿՄԱ-ին: Թիմերը մեկական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը:
55-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին. գնդակին մոտեցած Սերգեյ Օռլովը այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Ստյոպա Մկրտչյանը հավասարեցրեց հաշիվը և փրկեց թիմին պարտությունից:
Հիշեցնենք՝ «Նորավանքն» իր առաջին հանդիպումն էր անցկացնում Վայքի «Արևիկ» մարզադաշտում։
Այս հանդիպումից հետո «Նորավանքը» իր միավորների թիվը հասցրել է 10-ի և շարունակում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնել, իսկ ԲԿՄԱ-ն 7 միավորով 9-րդն է։