«Լիվերպուլն» ԱՊԼ-ի 15-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»:
Մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները օգոստոսի 28-ից ի վեր առաջին անգամ մեկ խաղի ընթացքում մեկ գոլ խփեցին: Այն ժամանակ Յուրգեն Կլոպի թիմը ոչ-ոքի էր խաղացել «Չելսիի» հետ (1-1):
Այս պահին «Լիվերպուլն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ 34 միավորով: