«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին շուտով կարող է պաշտոնանկ արվել, հայտնում է Get italian Football News-ը՝ հղում անելով La Verita-ին։
Fiat-ի ղեկավար Ջոն Էլկանը, որին պատկանում է թուրինյան ակումբը, նախատեսում է լուրջ փոփոխություններ կատարել ակումբի կառուցվածքում և պատրաստ է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնել իր զարմիկ Անյելիին։ Այս առաջարկն արվել է Էլկանի և Յուվենտուսի փաստաբանների հանդիպման ժամանակ։
Անյելիի հեռացումը կօգնի ակումբին բարձրացնել ակումբի ակտիվների արժեքը, ինչպես նաև խուսափել լրացուցիչ խնդիրներից՝ կապված ֆունկցիոների կողմից փողերի լվացման մեջ կասկածների հետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 45-ամյա գործարարը ակումբի փոխնախագահ Պավել Նեդվեդի և նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ միասին կասկածվում են 2018-2021 թվականներին ֆինանսական խարդախությունների մեջ։ Մանրամասներն՝ այստեղ։
Անյելին «Յուվենտուսը» գլխավորում է 2010 թվականից։ Նրա գլխավորությամբ ակումբը 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հինգ անգամ նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը։
Այս մրցաշրջանում թուրինցիները Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 7-րդ տեղը՝ 14 խաղից հետո վաստակելով 21 միավոր։