Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը կիսաեզրափակչում 2։3 հաշվով պարտվեց ռուս ըմբիշին ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք՝ Հախոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6-1 հաշվով հաղթանակ էր տարել գերմանացի Ֆաբիան Շմիտի նկատմամբ, այնուհետև 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ամերիկացի Մաքս Էմիլիանո Նովրիի նկատմամբ: