«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «կարմիր սատանաների» ղեկավարներին շատ է դուր եկել ուրուգվայցի հարձակվողի ցուցադրած խաղը, և վերջիններս Նունյեսին տեսնում են մանկունիական ակումբի հիմնական հարձակվողի դերում:
Ինչպես նշում է աղբյուրը, պորտուգալական ակումբի գլխավոր մարզիչը խնդրել է «Բենֆիկայի» ղեկավարությանը` 22-ամյա ֆուտբոլիստին բաց չթողնել ավելի քիչ գումարի դիմաց, քան վերջիններս վաճառել են Ժոաո Ֆելիշի տրանսֆերային իրավունքը:
Հիշեցնենք, որ Նունյեսն օրեր առաջ նպաստեց «Բարսելոնայի» նկատմամբ լիսաբոնյան ակումբի տարած 3-0 հաշվով հաղթանակին դառնալով դուբլի հեղինակ: