Սեպտեմբերի 17-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա ՖԻՖԱ կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի Բելառուս-Կիպրոս հանդիպումը։
ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը նշանակվել է հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
























































