«Նորավանքը» պայմանագիր է կնքել «Լոռի» և «Ալաշկերտ» ակումբների նախկին ֆուտբոլիստ Սանդեյ Ումարուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սանդեյ Ումարուն «Պլատեու Յունայթեդ» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների կազմում մեկական անգամ դարձել է Նիգերիայի և Հայաստանի չեմպիոն։
























































