Իտալիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում հաղթեց Լիտվային (5-0):
Մարզիչ Ռոբերտո Մանչինիի թիմը անպարտելիության շարքը հասցրեց 37 հանդիպմա՝ թարմացնելով ազգային ու համաշխարհային ռեկորդները:
Հավաքականի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1935-1939 թվականներին, երբ Իտալիան Վիտորիո Պոցոյի գլխավորությամբ անպարտելի էր 30 անընդմեջ հանդիպումներում: Իսկ համաշխարհային ռեկորդը սահմանել էին Բրազիլիա նև Իսպանիան, որոնք չէւն պարտվել 35 խաղերում անընդմեջ։
Վերջին անգամ Իտալիան պարտվել է 2018 թվականի սեպտեմբերին՝ Պորտուգալիայի հավաքականին (0- 1) Ազգերի լիգայում:
Մանչինին Իտալիայի ղեկը ստանձնել էր 2018-ի մայիսին՝ «Զենիթից» հեռանալուց հետո: Ամռանը իտալացիները հաղթեցին Եվրո 2020-ը: