Անգլիական «Լիդս Յունայթեդը» հայտնում է, որ ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին կիսապաշտպան Դենիել Ջեյմսի տրանսֆերը:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թ.: 23-ամյա վինգերի տրանսֆերի դիմաց վճարվել է 24 մլն ֆունտ:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում ուելսցին դարձել է 3 գոլի հեղինակ: