«Աթլետիկոյի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Տրիպյերը մտադիր է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա և միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Աթլետիկոյի» պաշտպանը բավականին լավ մրցաշար անցկացրեց Եվրո-2020-ում ՝ դառնալով «երեք առյուծների» լավագույն խաղացողներից մեկը:
The Telegraph-ը հայտնում է Պրեմիեր լիգա վերադառնալու Տրիպյերի ցանկության մասին, բայց 30 միլիոն ֆունտ ստեռլինգը՝ նրա տրանսֆերի համար, հետ է պահում է բոլոր թեկնածուներին, այդ թվում` «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հետաքրքրված է Կիրանով, բայց եթե իսպանական ակումբը չիջեցնի տրանսֆերի համար պահանջվող գինը, ապա տեղափոխությունը հնարավոր է չկայանա: