«Տոտենհեմը» մոտ է «Բոլոնիայի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուին ձեռք բերելուն, հայտնում է The Athletic-ը:
Ըստ աղբյուրի ՝ կողմերն ավարտում են գործարքի շուրջ բանակցությունները: Հաղորդվում է, որ 22-ամյա ճապոնացին «Տոտենհեմին» կարժենա 15 միլիոն ֆունտ:
2020/21 մրցաշրջանում Տոմիյասուն 33 հանդիպում է անցկացրել «Բոլոնիայի» կազմում ՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Transfermarkt.com-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ իտալական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ճապոնիայի հավաքականի պաշտպանը համաձայնության էր եկել «Ատալանտայի» հետ պայմանագրի շուրջ։


























































