Այսօր՝ հուլիսի 3-ին, կկայանան Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները։
Խաղային օրը կմեկնարկի ժամը 20։00-ին Չեխիայի և Դանիայի հավաքականների միջև խաղով։ Հանդիպումը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
Երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն Ուկրաինայի և Անգլիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։ Խաղի սկիզբը 23։00-ին է։
Երկու հանդիպումներն էլ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն Արմենիա թիվիի և Արմենիա Պրեմիումի եթերում։