Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին զվարճալի լուսանկար է տեղադրել իր Instagram-ում:
Իտալացի մասնագետը արձագանքել է այն փաստին, որ Եվրո-2020-ի «մահվան խմբի» բոլոր թիմերը լքեցին մրցաշարը քառորդ եզրափակիչից առաջ: Հունգարիան չկարողացավ հաղթահարել խմբային փուլը, Ֆրանսիան պարտվեց Շվեյցարիային, Գերմանիան զիջեց Անգլիային, իսկ Պորտուգալիան չկարողացավ հաղթել Բելգիային: Ռոսսինլուսանկար է տեղադրել, որտեղ նրան լողափում շրջապատում են Կրիշտիանու Ռոնալդուն, Մանուել Նոյերն ու Կիլիան Մբապեն, ովքեր իրենց ազգային թիմերի առաջատարներն են:
Посмотреть эту публикацию в Instagram