Ինչպես հայտնի է՝ Հայաստանի Մ-17 հավաքականը Լիսաբոնում ընկերական հանդիպումներ է անցկացնում Պորտուգալիայի Մ-17 հավաքականի հետ։
Հունիսի 30-ին կայացած երկրորդ ընկերական խաղում մեր ընտրանին զիջել է մրցակցին 0-2 հաշվով։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ կայքը։
Նշվում է, որ հանդիպման 55-րդ րոպեին մեր թիմի դարպասապահ Հայկ Խաչատրյանը հետ է մղել մրցակցի օգտին նշանակված 11-մետրանոց հարվածը։