Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց Կարագանդայի «Շախտյորին»:
Խաղի միակ ու հաղթական գնդակը տանտերերը խփեցին 21-րդ րոպեին. աչքի ընկավ Միխայիլ Բակաևը:
Այս պարտությունից հետո «Տարազը» 19 միավորով 9-րդն է: «Տարազը» վերջին 7 խաղում կրել է 5 պարտություն, խաղացել 2 ոչ-ոքի:
Կարագանդայի «Շախտյորը» 15 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: