ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել Եվրո-2020-ի խմբային փուլի Դանիայի ու Ֆինլանդիայի ազգային հավաքականների հանդիպումը:
Հունիսի 12-ին Կոպենհագենում կայացած հանդիպումը դադարեցվեց առաջին խաղակեսի վերջում. կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին, բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում ավելի քան 10 րոպե։
Սկզբնապես որոշվել էր, որ հանդիպումը կկայանա հունիսի 13-ին և կվերսկսվի Երևանի ժամանակով 13:00-ին: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում 0-0 էր։ Սակայն, երկու թիմերի խաղացողները խնդրել են, որ հանդիպումը կայանա այսօր․ ՈՒԵՖԱ-ն ընդառաջ է գնացել ֆուտբոլիստներին։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտնել էր, որ ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց և նրա վիճակը կայունացել է։




























































