61-ամյա իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին, որը նորից գլխավորել է Մադրիդի «Ռեալը», խոսել է ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ապագայի մասին, որն ավարտված մրցաշրջանը վարձակալության հիմունքներով անցկացրեց «Տոտենհեմում».
«Գարեթը քիչ խաղաց Պրեմիեր-լիգայում, բայց, այդուհանդերձ, գոլեր խփեց: Նա մրցաշրջանի վերջին խաղերում բավականին արդյունավետ էր, երբ կայուն կերպով խաղում էր: Ես նրան շատ լավ գիտեմ: Եթե Բեյլը հետաքրքրված լինի, նա կարող է հիանալի մրցաշրջան անցկացնել: Ես այդ առումով կասկածներ չունեմ:
Հուսով եմ՝ Գարեթը, ինչպես և Իսկոն, Մարսելոն և մյուս ֆուտբոլիստները, ովքեր կորցրել են տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում, իրենց քրտնաջան աշխատանքով կապացուցեն, որ ցանկանում են խաղալ «Ռեալում»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: