«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով հաջորդ մրցաշրջանից կգլխավորի հռոմեական ակումբը, ցանկանում է ամրապնդել դարպասապահի դիրքը: Այս մասին հաղորդում է thesun.co.uk-ը: Պորտուգալացի մասնագետի հիմնական թեկնածուն Բուֆոնն է, ով կարող է հռոմեական թիմ տեղափոխվել որպես ազատ գործակալ:
Նշվում է, որ շատ ակումբներ հետաքրքրված են 43-ամյա դարպասապահի ծառայություններով:
Ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»: