«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը։
«Միշտ տխուր է, երբ ինչ-որ մեկը կորցնում է աշխատանքը։ Շատ չէի ցանկանա այդ մասին խոսել, որովհետև ես աշխատել եմ նրա հետ 18 ամիս։ Թիմն ունեցավ վերելքներ և վայրէջքներ։ Գերազանց պահեր են եղել, իսկ երբեմն էլ ամեն ինչ այնքան էլ լավ չէր։ Ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկը կմնա։
Տխուր է, որ նա հեռացավ առանց հաջողության հասնելու։ Մոուրինյուն ամեն ինչ հաղթում է։ Սա միակ թիմն էր, որի հետ նա հաջողության չհասավ։ Շատ եմ ցավում»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Goal-ը։