Լոնդոնի «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Տոտենհեմ»-«Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը, որն ավարտվել է տանտերերի՝ 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակով։
«Տոտենհեմի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել հարձակվող Գարեթ Բեյլը։ Վերջին անգամ ուելսցին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին՝ «Ռեալի» կազմում խաղալով «Կասիմա Անտլերսի» դեմ աշխարհի ակումբային առաջնությունում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Իսկ եվրոպական թիմի դեմ վերջին անգամ ուելսցին հեթ-տրիկ էր հեղինակել 2016 թվականի հունվարի 9-ին՝ Լա Լիգայի շրջանակում՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում։
Աղբյուրի փոխանցմամբ, սա Բեյլի երկրորդ հեթ-տրիկն էր անգլիական Պրեմիեր-լիգայում։ Մինչ այս նա ԱՊԼ-ի խաղում երեք գոլ հեղինակել էր 2012 թվականին՝ «Աստոն Վիլայի» դեմ։