«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է այն մասին, թե արդյոք նա երբևէ կհեռանա մյունխենյան ակումբից:
«Ես հատուկ հարաբերություններ ունեմ «Բավարիայի» հետ, բայց կապված չեմ այս ակումբի հետ: Չնայած ես սիրում եմ ակումբը երկար տարիներ: Բայց եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ դուք պետք է որոշեք մնալ, թե տեղափոխվել այլ ակումբ, հեռանալը չի դառնա ամոթալի ինչ որ բան, դա խնդիր չէ», — մեջբերում է գերմանացի ֆուտբոլիստին The Times-ը:
31-ամյա Մյուլլերը «Բավարիայի» սան է և նորամուտը նշել է թիմի կազմում 2007 թվականի օգոստոսին:
Այդ ժամանակից ի վեր հարձակվողն անցկացրել է 571 հանդիպում, խփել 212 գոլ ու կատարել 210 գոլային փոխանցում: Ակումբի կազմում նա նվաճել է 27 տիտղոս: