«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի վերաբերյալ։
«Պրեմիեր լիգան այժմ աշխարհի գլխավոր լիգան է, ես դրանում համոզված եմ: Այնտեղ ավելի շատ բարձրակարգ ակումբներ կան, քան մյուս առաջնություններում, բայց չեմ կարծում, որ նրանց թիմերը գերհզոր են: Մենք սովորաբար պարբերաբար հաղթում ենք անգլիացիներին Չեմպիոնների լիգայում:
Եթե Պրեմիեր լիգայի եւ Բունդեսլիգայի չորրորդ տեղերի թիմերը հանդիպեն, ապա հնարավորությունները հավասար կլինեն»,- մեջբերում է Մյուլլերին Daily Mail-ը: