ԱՊԼ-ի ղեկավարությունը շարունակում է հետևել Covid-19-ի տարածման կանխարգելման նպատակով հակահամաճարակային նորմերի խստիվ պահպանմանը:
Daily Mail-ը հայտնում է, որ ԱՊԼ-ի ակումբները ստիպված կլինեն մոտ 6 հազար եվրո տուգանք վճարել ամեն անգամ, երբ նրանց խաղացողները խաղի ավարտից անմիջապես հետո կփոխանակվեն մարզաշապիկներով: Աղբյուրը վստահեցնում է, որ թիմերից մեկն արդեն մեկ խաղի համար երկու անգամ տուգանվել է:
Ակումբները կարող են իրենք վճարել տուգանքը, կամ էլ այն փոխանցել խաղացողին,ով խախտել է տվյալ կանոնը:
Նշվում է՝ ակումբը, որն արդեն երկու անգամ տուգանվել է այս առիթով, վճարի պարտավորությունը դրել է խաղացողների վրա: Աղբյուրը չի բացահայտում, թե որ ակումբի մասին է խոսքը: