Անգլիական Պրեմիեր-լիգայի 18-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցել է «Ասթոն Վիլայի» հետ ու 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Ժոզե Մոուրինյուի թիմի կազմում հաշիվը 29-րդ րոպեին բացել է Կառլոս Վինիսիուսը, իսկ արդեն երկրորդ խաղակեսում՝ 68-րդ րոպեին, Հարի Քեյնն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» իր միավորների թիվը հասցրել է 48-ի ու բարձրացել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Լիվերպուլն» ու «Էվերթոնը» 46 միավորով կիսում են 7-8-րդ հորիզոնականները: 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին» «Տոտենհեմն» արդեն զիջում է 3 միավորով:
Իսկ «Ասթոն Վիլան» 41 միավորով շարունակում է գտնվել 10-րդ տեղում: