Անգլիական «Ասթոն Վիլան» մոտ է «Բեշիքթաշի» խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդային ձեռք բերելուն, հաղորդում է Sky Sports-ը:
Նշվում է, որ ակումբների միջև բանակցությունները վերջին փուլում են:
30-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը առաջարկել է 6 միլիոն եվրո, բայց «Բեշիքթաշը» ակնկալում է այդ գործարքից ստանալ 10 միլիոն եվրո:
Հավելենք, որ Թուրքիայի այս առաջնությունում Վիդան անցկացրել է 22 հանդիպում ՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Ստամբուլյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: