«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղից հետո (1-2) պատմել է հարձակվող Սոն Հին Մինի վիճակի մասին:
Հիշեցնենք՝ 17-րդ րոպեին Սոնը վնասվածք է ստացել ու փոխարինվել: Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել Էրիկ Լամելան:
«Սա ֆուտբոլ է: Չգիտեմ՝ որքան երկար կտևի վերականգնումը: Մկանային խնդիր է: Մկանային խնդիրները հեշտ չեն լինում: Բայց Սոնն այն տղան է, որը սովորաբար արագ է վերականգնվում ցանկացած վնասվածքից հետո: Իհարկե, խնդիրը խաղային խիտ գրաֆիկն է: Եվրոպա լիգայի վերջին խաղում ես նրան 30 րոպե հանգստանալու հնարավորություն տվեցին, բայց միևնույն է նա դաշտում 60 րոպե անցկացրեց: Ամեն բան կարող է տեղի ունենալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Metro-ն: