«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը երկշաբաթյա կարանտինի ընթացքում տեղափոխվել է իր տան նկուղ, որպեսզի չվարակի կնոջը կորոնավիրուսով։
«Այո, ես նկուղում էի ապրում և այլ մարդկանց հետ կապ չեմ ունեցել: Ինձ բախտ է վիճակվել ունենալ այս հիվանդության միայն մեղմ ախտանիշները»,- մեջբերում է ֆուտբոլիստին Besoccer-ը:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերի Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել։ Մյունխենյան թիմի գերմանացի ֆուտբոլիստը բաց է թողել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը «Տիգրեսի» հետ։