«Տոտենհեմը» դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլ։ Լոնդոնյան թիմը երկու խաղերի արդյունքում 8-1 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»։
Opta-ի փոխանցմամբ՝ սա երկրորդ դեպքն է Մոուրինյոյի մարզչական կարիերայում, երբ նրա թիմը եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի երկու խաղերում 8 գնդակ է խփում։ Առաջին անգամ դա եղել է «Ռեալի» ղեկին 2011/12 թվականների մրցաշրջանում, երբ «արքայական» ակումբը երկու խաղերի արդյունքում 8-2 հաշվով հաղթել էր ԱՊՈԷԼ-ին։